‘Հակակառավարական ցույցեր Թուրքիայում ‘

959

Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Մոտ 1000 մարդ դուրս է եկել փողոց՝ իր բողոքն արտահայտելու ընդդեմ իշխանության: Ակցիայի շարժառիթ է հանդիսացել ցույցի ժամանակ զոհված 22 տարեկան Ահմեդ Ատականը: Տեղեկության համաձայն՝ Ատականը զոհվել է գլխին ստացված նռնակի հարվածից, որը օգտագործվել է ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու նպատակով:

Արդեն մի քանի օր է, ինչ ցուցարարները հնչեցնում են հակաիշխանական  կոչեր, ինչը կանխելու նպատակով ոստիկանությունը օգտագործում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Սակայն ամեն ինչ գնալով ավելի է բորբոքվում, փողոցներում վառվում են կրակներ: Հաղորդում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Նեյմարը փայլում է, Մեսսին՝ որոշում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան ԱՄՆ-ից այլընտրանքային պլան է պահանջում Սիրիայի վերաբերյալ’