‘Եվրոպայի 47 երկրներ դատապարտել են Պուտինի գործողություններն Ուկրաինայում’

952

Եվրոպայի 47 երկրներ դատապարտել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայում և նրան կոչ են արել անհապաղ զորքերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև՝ ստորագրահավաք են սկսել Եվրոպայի խորհրդում ռուսաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու  վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է censor.net-ը՝ հղում անելով Գերագույն ռադայի մամլո ծառայությանը:

Եվրոպայի խորհրդի մշտական հանձնաժողովը միաձայն պաշտպանել է Ուկրաինա զորք մտցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի և Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների որոշումը  դատապարտող բանաձևը, քանի որ այն խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: 

Նախորդ հոդվածը‘Բժշկականում ուսանողներից բացակայության համար գումար են գանձում «Ա1+»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի գրողների միությունը հանդես է եկել ի պաշտպանություն Պուտինի ‘