‘Բժշկականում ուսանողներից բացակայության համար գումար են գանձում «Ա1+»’

991

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացթողնված մեկ օրվա համար ուսանողները պետք է վճարեն 4-5 հազար դրամ, տեղեկացնում է «Ա1+»-ը:

«Եթե ուսանողը բացակայել է անհարգելի, այսինքն՝ դասախոսը լրացուցիչ աշխատանք է կատարում, դրա համար նա պետք է վճարվի»,-պարզաբանում է բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը։

Պրոռեկտորը պնդում է, որ բժշկական համալսարանում բացակայությունների հարցը միշտ էլ խիստ է դրվել։ Նախկինում էլ են ուսանողները վճարել բացակաների դեպքում։ Ըստ պրոռեկտորի՝ ավելի շատ. «Մեր որոշումը ուսանողամետ որոշում է, եւ կարծում եմ, որ մեր այս որոշումը որեւէ լարվածություն չի կարող ծնել»։

Ուսանողներն այլ կարծիքի են. «Բուհում կա ընդհանուր դժգոհություն, ոչ մեկն էլ համաձայն չէ դրան, որովհետեւ հնարավոր է այդ բացակայությունները լինեն խիստ անհրաժեշտ։ Ինձ չի թվում, որ դիտմամբ որեւէ մեկը կարող է դասի չգալ»։

«Գոհ չենք, որովհետեւ նախ առաջինը վարձ ենք տալիս եւ պարտավոր չենք մի բացակայի համար ավել գումար տալ, դա անիմաստ ծախս է»։

Մանրամասները` «Ա1+»-ի կայքում 

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ պետդեպի բացահայտումներն անվանել է «անամոթություն»’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի 47 երկրներ դատապարտել են Պուտինի գործողություններն Ուկրաինայում’