‘Եվրոպացիները հիշել են Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին’

1062

ԱԺ-ում «Եվրանեսթ» խորհրդարական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ նիստի ժամանակ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին նախ ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում այդ նիստին: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ «Եվրանեսթ»-ի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»,- ասաց նա: Փոխանցում է «Yerkir.am»-ը:

Խոսելով  քաղաքացիական հասարակությունների կայացման կարևորության մասին` Բոբինսկին  հույս հայտնեց, թե կգա մի ժամանակ, երբ որոշ երկրներում քաղբանտարկյալներ չեն լինի, ու քաղաքացիական ակտիվիստների վիճակն էլ Հայաստանում կբարելավվի:   

ԱլԳ ՔՀՖ-ի Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոնն էլ իր ելույթում շեշտեց, որ բոլոր հետխորհրդային արհմիությունները վերածվել են օլիգարխիկ միավորումների, և այդ պայմաններում ստեղծվում է մի վիճակ, որը կարող է վնաս հասցնել ԵՄ-ի իմիջին:  

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի պաշտոնավարումը դադարեցվել է’
Հաջորդ հոդվածը‘Տրայան Հրիսթեա. ԵՄ հիմքում ընկած արժեքները բխում են Հայաստանի շահերից — Mediamax’