‘Եվրո-2020. Հայաստանը 32 թեկնածու-երկրների թվում է’

901

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է ազգային ֆեդերացիների՝ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլն անցկացնելու հայտերը:

Հավակնորդների թվում ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում առաջնությունն ընդունելու հայտը:

Ահա բոլոր 32 երկրները, որոնց հայտը ՈւԵՖԱ-ն հաստատել է.Հայաստան (Երևան), Ադրբեջան (Բաքու), Անգլիա (Լոնդոն), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Հունգարիա (Բուդապեշտ), Հունաստան (Աթենք), Գերմանիա (Մյունխեն), Դանիա (Կոպենհագեն),  Իսրայել (Թել Ավիվ), Իռլանդիա (Դուբլին), Իսպանիա (Մադրիդ. Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Իտալիա (Հռոմ, Միլան), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա, Խորժոու), Մակեդոնիա (Սկոպյե), Պորտուգալիա (Լիսաբոն, Պորտո), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Ռումինիա (Բուխարեստ), Սերբիա (Բելգրադ), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիև, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Շվեյցարիա (Բազել), Շվեդիա (Սոլնիա), Շոտլանդիա (Գլազգո):

Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը  սեպտեմբերի 19-ն էր :

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն մրցաշարը հյուրընկալող 13 քաղաքների ցուցակի հարցում վերջնական որոշումը կկայացնի 2014 թվականի սեպտեմբերին:

uefa.com

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու հարցը հանված է օրակարգից ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղբանտարկյալների հարցով դիմում` միջազգային կառույցներին’