Ավարտվեց Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրը։
Հայաստանի հավաքականի հետ D խմբում ընդգրկված Թուրքիայի հավաքականը հյուրընկալեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։
Խորվաթիայի հավաքականը 4 միավորով երկրորդն է։ Առաջատարը նույնքան միավոր վաստակած Ուելսի թիմն է, որը երկրորդ տուրում 1:0 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին։ Թուրքիան 3 միավորով երրորդն է։
A խմբում Իսպանիայի հավաքականն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց շոտլանդացիներին։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։
Շոտլանդիան 6 միավորով խմբի առաջատարն է, Իսպանիան երկրորդն է՝ 3 միավոր։
I խմբում Շվեյցարիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Իսրայելին եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 6 միավոր ունի նաեւ Ռումինիայի թիմը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց Բելառուսին։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, երկրորդ տուր
A խումբ
Շոտլանդիա — Իսպանիա՝ 2:0 (տեսանյութ)
Սքոթ Մաքթոմինայ, 7, 51
Վրաստան — Նորվեգիա՝ 1:1 (տեսանյութ)
Ժորժ Միկաուտաձե, 61 — Ալեքսանդր Սյորլոտ, 15
D խումբ
Թուրքիա — Խորվաթիա՝ 0:2(տեսանյութ)
Մատեո Կովաչիչ, 20, 45+4
Ուելս — Լատվիա՝ 1:0 (տեսանյութ)
Կիֆեր Մուռ, 41
I խումբ
Շվեյցարիա — Իսրայել՝ 3։0
Ռուբեն Վարգաս, 39, Զեկի Ամդունի, 48, Սիլվան Վիդմեր, 52
Ռումինիա — Բելառուս՝ 2։1 (տեսանյութ)
Նիկոլաե Ստանչու, 17, Անդրեյ Բուրկե, 19 — Վլադիսլավ Մորոզով, 86
Կոսովո — Անդորրա՝ 1:1
Էդոն Ժեգրովա, 59 — Ալբերտ Ռոսաս, 61