Եվրո-2024. Անգլիայի հավաքականի կազմը

247

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին Իտալիայի եւ Ուկրաինայի դեմ։

Դարպասապահներ․ Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»), Նիկ Փոուփ («Նյուքասլ»), Աարոն Ռամսդեյլ («Արսենալ»)։

Պաշտպաններ․ Բեն Չիլուել («Չելսի»), Էրիկ Դայեր («Տոտենհեմ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Հարի Մագուայր («Մանչեսթեր Յունայթեդ»), Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունս («Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիեր («Նյուքասլ», Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Քոնոր Գալահեր («Չելսի»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ջեյմս Մեդիսոն («Լեսթեր Սիթի»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Կալվին Ֆիլիպս («Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս («Վեստ Հեմ»)։

Հարձակվողներ․ Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Այվան Տոնի («Բրենթֆորդ»)։

Անգլիայի թիմը Իտալիայի հավաքականին կհյուրընկալվի մարտի 23-ի Նեապոլում, Ուկրաինայի թիմին կընդունի մարտի 26-ին Լոնդոնում։

Նախորդ հոդվածըԻնֆանտինոն վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ