‘ԵՎՐՈ-2024-ը կընդունի Գերմանիան’

2670

Այսօր Նիոնում հայտնի է դարձել Եվրոպայի 2024 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլն ընդունող երկրի անունը:

Միմյանց դեմ պայքարում էին Գերմանիայի ու Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները: 

Հաղթող երկրի անունը հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Չեֆերինը նշել է, որ երկու մեծ ֆուտբոլային երկրներ են մրցել միմյանց դեմ, սակայն հաղթող կարող է լինել միայն մեկը: Իսկ այդ մեկը Գերմանիան է:

Գերմանացիները հավաստիացրել են, որ կազմակերպելու են հրաշալի մրցաշար, բոլոր երկրպագուներն ու ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները մեծ բավականություն են ստանալու իրենց երկրում:

Նախորդ հոդվածը‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստուհիներն առաջատարի տեղը կիսում են օլիմպիական չեմպիոնուհիների հետ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական․ «Փյունիկը» չի անվանափոխվի’