‘Երեկվա գրոհից հետո Մայդանը ևս մի գիշեր անցկացրեց’

1181

Իրավապահների կողմից Եվրամայդանը գրավելու փորձից հետո առաջին գիշերը ցուցարարներն անցկացրել են՝ նոր բարիկադներ կառուցելով և ամրացնելով նախկին բարիկադները, ինչպես նաև՝ համալրվելով Ուկրաինայի տարբեր շրջաններից ժամանող «մայդանցիներով»: Մասնավորապես՝ գիշերվա ընթացքում ЦУМ-ից մինչև Անկախության հրապարակ մոտավորապես 50 միկրոավտոբուսներ և մարդատար ավտոմեքենաներ են շարվել, որոնցով էլ հենց շրջաններից եկել են ցուցարարները:

Մայդանի ամբիոնից ամբողջ գիշեր ցուցարարներին ոգևորել են երգչուհի Ռուսլանան և այլ երաժիշտներ՝ «Тартак», «Друга ріка», «Немо» խմբերից: Բացի երգիչներից ու երաժիշտներից՝ ամբողջ գիշեր ամբիոնից ելույթ են ունեցել հոգևորականները, նրանք ցուցարարների հետ անդադար աղոթք են կարդացել և երգել Ուկրաինայի օրհներգը:

Տեղական ժամանակով ժամը 7.30-ի դրությամբ Մայդանը շարունակում է համալրվել ցուցարարներով: Այժմ Կիևում խոնավ եղանակ է, օդի ջերմաստիճանը՝ -1, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘STOP. «Ամոթ, ամոթ» վանկարկումներով Երեւանում դիմավորեցին Ահմեդ Դավութօղլուին (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Առատ ձյան պատճառով ճանապարհները դժվարանցանելի են’