‘Երեկ երեկոյան գնդակոծվել են Չինարի և Մովսես սահմանամերձ գյուղերը’

421

Երեկ երեկոյան ադրբեջանական մարտական դիրքերից գնդակոծվել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի և Մովսես սահմանամերձ գյուղերը, հայտնում է Times.am-ը

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝  թշնամին հրադարաի ռեժիմը խախտել է երեկոյան ժամը 21:00-ին: Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ 22:30-ը: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր բարեբախտաբար չկան: Ադրբեջանցիների հերթական ագրեսիան լռեցվել է պատասխան կրակով:

Ավերածությունների և պատճառված վնասների չափը կհստակեցվի այսօր առավոտյան:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 13-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Կրկին գնդակոծություն Տավուշում. Կա վիրավոր. Մամուլ’