‘
Ինչպես գիտենք՝ Հայաստանում ամենաստվերային եւ փակ գործունեություն ծավալող կազմակերպություններից մեկը «Երեւան» հիմնադրամն է: Այն միակ հիմնադրամն է, որը ամբողջությամբ չի հրապարակում իր ֆինանսական մուտքերի աղբյուրները եւ ծախսերը:
Ու չնայած դրան, մեկ այլ հիմնադրամի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հիմնականում մեր հարկատուներիս հաշվին ձեւավորված բյուջեից Երեւան հիմնադրամը բավականին մեծ ֆինանսավորում է հատկացրել ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատկանող «Փյունիկ» հիմնադրամին:
Այսպես, «Երեւան» հիմնադրամը 2012-ին ֆինանսական միջոցներ է ստացել Երեւան քաղաքի բյուջեից ստացված աղբյուրներից՝ 2 մլրդ 473 մլն 757 հազար 365 դրամ: Դա հիմնադրամի ծախսերի (3 մլրդ 728 մլն 138 հազար 133 դրամ) առյուծի բաժինն է: Մնացած գումարը հիմնադրամը ստացել է քաղաքապետարանում գործարքներ իրականացնող տարբեր անհատներից եւ կազմակերպություններից՝ պարտադիր կամավորականության սկզբունքով: Ընդ որում, վերջիններիս անունները չի հրապարակվում:
Միաժամանակ, ինքը «Երեւան» հիմնադրամը իր հերթին ավելի քան 500 մլն դրամ է փոխանցել «Փյունիկ» հիմնադրամին, որն ինչպես արդեն նշեցինք, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը:
Ստորեւ ներկայացնում ենք «Փյունիկ» հիմնադրամի 2012 թվականի հաշվետվությունը, որից էլ պարզ երեւում է վերոշարադրյալը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 12.03.2013թ. թիվ 1 որոշմամբ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փյունիկբարեգործական հիմնադրամի 2013թ. գործունեության մասին
1. Հիմնադրամի լրիվ անվանումը՝ Փյունիք բարեգործական հիմնադրամ
1.1. Գրանցման համարը՝ 222.160.01033 1.2. գրանցման ամսաթիվը՝ 17.11.2008թ.
1.3. Գտնվելու վայրը՝ ՀՀ, ք.Երևան 0070, Եր. Քոչար պող. Սրբ.Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
2. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝ Լևոն Սարգսյան
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Ղենբերջի Կաբրիել, Լևոն Սարգսյան, Կարամանուկյան Շահե-Հակոբ, Ղուկասյան Արտուշ, Ավետիսյան Հայկ, Ժամկոչյան Անդրանիկ, Ղազարյան Արսեն
4. Աշխատակազմը՝ Լևոն Սարգսյան
5. Իրականացված ծրագրերը՝ Ուսման վարձեր անապահով ընտանիքների ուսանողների համար,Ֆինանասական աջակցություն, շինարարական, կառուցապատման, վերանորոգման ու շենքերի լուսավորության աշխատանքների կատարում,տպագրական աշխատանքներ և համերգների կազմակերպում.Ձեռագրերի ձեռք բերուման ծրագրերի ֆինանսավորում,փառատոնների կազմակերպում և նյութական աջակցություն ապրանքային տեսքով/մաքսային,տրանսպորտային և այլ ծառայությունների վճարումներով/,ֆինանսավորման ծրագրերի իրականացման համար բանկային և այլ ծառայությունների կատարում:
Ֆինանսական աղբյուրները՝
Կիրակոսյան Արա 6 770 000
ԵրևանՀԴ 541 930 000
Հրազդան ԿՄ 500 000
Հայռուսգազարդ 5 000 000
Ավերս ՓԲԸ 400 000
Ղ-Տելեկոմ ՓԲԸ 12 000 000
Երևանի Գարեջուր ՓԲԸ 2 000 000
Մշակույթի զարգ.ԲՀ 1 000 000
Ղանբերջի Կաբրիել 366 462 000
Առդելիկատես ՍՊԸ 4 000 000
Յունիգրաֆ-իքս ՍՊԸ 1 500 000
Սեդրակյան Թևոս 7 500 000
Բիոպրոեկտ ՍՊԸ 3 000 000
Սուրեն Նալջյան 225 000
Շախազիսյան Արմեն 4 060 000
Էլեկտրոն ԲԲԸ 2 000 000
Անանյա Շիրակացի ՄՀ 500 000
Հայբիզնես բանկ 55 005 000
Արփա Սևան ԲԲԸ 2 000 000
Զիգզագ ՍՊԸ 300 000
Եվրոստան ույուտ 1 000 000
ABC Dhipping co. 10 142 775
Conn-Seimer inc 3 280 173
Intexonex Inc 60 989 723
The Gulf 1 957 273
Tjiwi Kimia 14 595 299
Good prom.enterprise Lim. 83 693 680
Kaiqi Group Co LTD 851 991 651
CAP Computer MeddieEast LLC 27 182 637
Ningbo Kelsun Inil Co 43 342 106
Doctors Diiscont medical products 32 193 168
E-Tech General Treding 52 090 858
Eurasia strategics LTD 10 467
Համբարձումյան Ընտանիք 2 000 000
Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ 1 000 000
Ավշար Գինու գործարան 1 000 000
Զանգզուր ՊՄԿ 5 000 000
ԱՇԻԲ 100 000
Գրանտ Տոբակո 2 000 000
Baluchi holding limited 81 418 000
First telecom trading 121 975 464
Grover holding invest LTD 81 174 000
Խաչատրյան Բիլդինգ գրուպ 1 000 000
Արարատ Բանկ 500 000
Հայաստանի Էլ.ցանցեր 4 000 000
Մուրադյան Մուրադ 1 000 000
Կոնվերս Բանկ 1 000 000
Գնդոյան Արևշատ 2 000 000
Այլ բարեգործներ 389 437 416
‘