Երկարաձգել են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

275

Ադրբեջանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, որին շինծու մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է չորս ամսով։

Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։

Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել են Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։

Նախորդ հոդվածըՀունվարի 27-ին կրկին ձյան տեղումներ են սպասվում
Հաջորդ հոդվածըՄերկասառույց, բուք, փակ ճանապարհներ