‘Երկար ընդմիջումից հետո Սարգսյան-Ալիև հանդիպում է տեղի ունենում ԱՄՆ նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»’

1196

Երեկ Ուելսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև հանդիպումը, որն անցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորությամբ։

«Ժողովուրդը» գրում է, որ հանդիպման փաստն ինքնին նշանակալից է այն իմաստով, որ փաստորեն երկար ժամանակահատվածի ընդմիջումից հետո Սարգսյան-Ալիև հանդիպում է տեղի ունենում ԱՄՆ նախաձեռնությամբ, ԱՄՆ հովանու ներքո։ Եվ սա կրկնակի նշանակալից է այն իմաստով, որ տեղի է ունենում Սոչիի եռակողմ հանդիպումից հետո։

Ընդ որում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՌԴ-ն ներկայացված չէ։ Եվ սա, ըստ էության, կարելի է աննախադեպ երևույթ համարել ղարաբաղյան կարգավորման վերջին շրջանի զարգացումներում։ Աննախադեպ այն իմաստով, որ տեղի է ունենում առանց Ռուսաստանի, որովհետև այս ընթացքում բազմիցս եղել են ռուսական նախաձեռնություններ առանց Արևմուտքի։ «Ահա այս տեսանկյունից մենք երևի թե ականատես ենք լինում ղարաբաղյան կարգավորման գործընթացում բալանսավորման յուրօրինակ մի ակտի»,- հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Արցախում չկան ընդդիմադիր թերթեր, իրավապաշտպաններ, անկախ փաստաբաններ. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ցանկացած նախաձեռնություն. Հեֆերն’