‘Երկկողմանի կրակը դադարեցվել է’

2112

«Հետք»-ը հայտնում է, որ այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում: 

Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: 

 

Նախորդ հոդվածը‘Transparency International-ն առաջարկել է արգելել օֆշորները’
Հաջորդ հոդվածը‘Հետազոտություն. Ալիևի դուստրերը միլիարդավոր դոլարների ակտիվներ են տնօրինում’