‘Transparency International-ն առաջարկել է արգելել օֆշորները’

1521

Transparency International միջազգային կազմակերպությունը «պանամյան արխիվի» հետ կապված սկանդալի առնչությամբ կոչ է արել անհապաղ ընդունել հակակոռուպցիոն օրենքներ, որոնք ուղղված կլինեն օֆշորների արգելմանը:

«Բարձրաստիճան հարուստ պաշտոնյաների կողմից օֆշորային ընկերությունների օգտագործման լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, թե ամբողջ աշխարհում  իրավաբանների, բանկիրների և քաղաքական գործիչների ցանցերն ինչպես են թաքցնում իրենց ապօրինի հարստությունը: Transparency International-ը միջազգային հանրությանը կոչ է անում գործել անհապաղ և ընդունել անհրաժեշտ հակակոռուպցիոն օրենքներ՝ գաղտնի ընկերություններն արգելելու համար»,- ասվում է կազմակերպության ՝ երկուշաբթի օրը հրապարակած հայտարարությունում:

Կազմակերպությունը նշում է, որ «պանամյան փաստաթղթերը» ֆինանսական տեղեկատվության հսկայական ծավալ են պարունակում, որոնց հիման վրա հայտնաբերվել են 140 քաղաքական գործիչների և պետական ծառայողների, այդ թվում ՝ պետությունների 12 գործող և նախկին ղեկավարների օֆշորային հոլդինգներ, որոնք օգտագործել են ավելի քան 214 000 օֆշորային ընկերություններ՝ սեփականության փաստերը թաքցնելու նպատակով: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը 2 անգամ թիկունքից գնդակահարել է սեփական զորքերին’
Հաջորդ հոդվածը‘Երկկողմանի կրակը դադարեցվել է’