‘Երկու միլիոն՝ ճարտարապետի սպանության համար’

788

Սանկտ-Պետերբուրգում բացահայտվել է Լենինգրադյան մարզի Վսեվոլոժյան շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի սպանությունը, որին գնդակահարել էին հունվարի 29-ին:

Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, մարդասպանը նրան սպասել էր  փողոցում, և երբ Հակոբյանը դուրս էր եկել գրասենյակից,  ոչ միայն կարողացել էր աննկատ մոտենալ զոհին, այլև  սպանությունը գործելուց հետո աննկատ թաքնվել՝ խույս տալով տեսախցիկներից:

Էդուարդ Հակոբյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը վարող քննիչները դիտարկում էին բոլար հավանական վարկածները, այդ թվում՝ կապված ճարտարապետի մասնագիտական գործունեության հետ. բանն այն է, որ Պետերբուրգի մերձակա Վսեվոլոժյան շրջանի հողատարածքները գրավիչ են շատերի համար:

Կիրակի օրը ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտարարեց հանցագործության բացահայտման մասին՝  Ռուսաստանի ԱԴԾ-ի հետ համատեղ: Պուլկովոյի օդանավակայանում ձերբակալվել էին սպանության հավանական պատվիրատուն՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ գործարար Մարատ Բազիևը, և անմիջական կատարողը՝ Դմիտրի Բարանովը: Ըստ ոստիկանության վարկածի՝ գործարար Բազիևը նույնպես հողի հետ կապված շահագրգռություններ ուներ Լենինգրադյան մարզում: Սպանությունն իրականացնողին նա գտել էր 2012 թ. ամռանը և առաջարկել 2 միլիոն ռուբլի: Որպես կանխավճար՝  սպանությունը նախապատրաստելու համար նա քիլերին վճարել էր 500 հազար ռուբլի: Պատվերը կատարելուց հետո, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մարդասպանն ստացել էր մնացած գումարը և մտադիր էր մեկնել Թաիլանդ:

Սակայն գործն անակնկալ շարունակություն էր ստացել. ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված Բազիևն սկսել է տարօրինակ պահել իրեն, սպառնացել էր, որ ցած կնետվի պատուհանից, բայց հետո նա հանկարծ իրեն վատ էր զգացել, ու մինչ իրավապահները փորձել էին նրան օգնել ու շտապօգնություն էին կանչել, տղամարդը մահացել էր: Բազիևի մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով դատափորձաքննություն է անցկացվում:

Նախորդ հոդվածը‘Վագրը կրկեսի ներկայացման ժամանակ հոշոտել է վարժեցնողին’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի նախկին թիմակիցն արդեն 70 միլիոն եվրո արժե’