Երկրաշարժ Ինդոնեզիայում․ տասնյակ զոհեր, հարյուրավոր տուժածներ

271

Ինդոնեզիայի Յավա կղզում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվել են։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը 5,6 բալ ուժգնության է եղել, էպիկենտրոնը եղել է կղզու արևմտյան մասում, 10 կմ խորության վրա։

Այն շրջանը, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, խիտ բնակեցված է և սողանքների ենթակա է, շատ տներ վերածվել են աղբակույտերի։

Արևմտյան Յավայի նահանգապետը հայտարարել է, որ ավելի քան 326 մարդ վնասվածքներ են ստացել տարերային աղետի շրջանում, և 13 հազարից ավելի մարդ մնացել է առանց տանիքի։ Ամենայն հավանականությամբ, այդ թվերը դեռ կաճեն, նշել է նա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԻրանում ձերբակալվել են երկու հանրաճանաչ դերասանուհիներ