Իրանում ձերբակալվել են երկու հանրաճանաչ դերասանուհիներ

261

Երկու հանրահայտ դերասանուհիները հանրությանը ներկայացել են գլխաբաց՝ ի նշան համերաշխության հիջաբի դեմ բողոքողների, ինչից հետո ձերբակալվել են։

Ինչպես հաղորդել է IRNA պետական լրատվական գործակալությունը, Հենզամե Գազիանին և Կատայուն Ռիահին՝ երկուսն էլ բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ, մեղադրվել են հակակառավարական գործողությունների համար։

Կանայք ձերբակալվել են կիրակի օրը։ Ձերբակալությունից առաջ Գազիանին  Twitter-ում գրել է․ «Ինչ էլ որ լինի, իմացեք, որ ես միշտ լինելու եմ Իրանի ժողովրդի կողմում։ Հնարավոր է՝ սա իմ վերջին գրառումն է»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵրկրաշարժ Ինդոնեզիայում․ տասնյակ զոհեր, հարյուրավոր տուժածներ
Հաջորդ հոդվածըԹուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքներին