Մոուրինյո․ 70 րոպե վերահսկում էինք խաղը, հետո տեղի ունեցավ հոգեբանական կոլապս

470

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսից» կրած 3։4 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 21-րդ տուրի տնային խաղում։ Մինչեւ 70-րդ րոպեին հռոմեական թիմը հաղթում էր 3։1 հաշվով, հետո 7 րոպեում 3 գոլ բաց թողեց։

«Պետք է ամեն ինչ վելուծենք։ Մենք 70 րոպե վերասկում էինք խաղը, հետո տեղի ունեցավ ինչ-որ անհավանական բան, հոգեբանական կոլապս։ Լավ մարտավարական դասավորություններ ունեինք, վատ չէինք խաղում, բայց վերջնամասում տեղի ունեցածն անհավանական է։

Թիմում շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները, բայց պակասում է սառնասրտությունն ու սթափ միտքը։ Նորեկները պետք է ուժ ավելացնեն թիմին։ Սպասում ենք երկրորդ կիսապաշտպանին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Իտալիայի առաջնության հաջորդ խաղում «Ռոման» հունվարի 16-ին կհյուրընկալվի «Կալյարիին»։

Նախորդ հոդվածըԵրկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք
Հաջորդ հոդվածըԶինեդին Զիդանն ամռանը կգլխավորի ՊՍԺ-ն