‘Երկրորդ «սուպերերեքշաբթին». Քլինթոնն ու Թրամփը միավորներ են հավաքում’

1149

Երկրորդ «սուպերերեքշաբթի»ԱՄՆ-ի հինգ խոշոր նահանգներում կայացել են նախնական կուսակցական ընտրություններ: Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը զգալիորեն ամրապնդել է դիրքերը: Նա հաղթել է առանցքային համարվող նահանգներում՝ Ֆլորիդայում, Օհայոյում և Իլինոյսում, ինչպես նաև Հյուսիսային Կառոլինոյում: Միսսուրի նահանգում հաշվարկվել են գրեթե բոլոր ձայները, Քլինթոնի և նրա կուսակցական մրցակցի՝ Սանդերսի միջև տարբերությունը երկու տասնորդական տոկոս է՝ 49,6 և 49,4:

Քլինթոնի հնարավոր մրցակիցը Հանրապետական կուսակցությունից՝ Դոնալդ Թրամփը, նոյեմբերին նույնպես համոզիչ հաղթանակ է տարել Ֆլորիդայում, սակայն Օհայոյում տեղի նահանգապետ Ջոն Քեյսիքից կրած պարտությունը նշանակում է, որ դեռ վաղ է, որ նա իրեն հայտարարի Հանրապետական կուսակցության թեկնածու:

Հանրապետականներից մյուս թեկնածուն՝ Մարկո Ռուբիոն, հույս ուներ հաղթելու Ֆլորիդայում, քանի որ նա սենատում այդ նահանգն է ներկայացնում, սակայն պարտություն է կրել և հայտարարել նախընտրական քարոզարշավից դուրս գալու մասին:

Դոնալդ Թրամփը նույնպես հաղթել է Իլինոյսում և Հյուսիսային Կառոլինայում, փոքր առավելությամբ առջում է Միսսուրիում, այնպես որ, չնայած Օհայոյի վրիպումին՝ նյույորքցի միլիարդատերը շարունակում է լինել առաջատարը հանրապետականների մրցապայքարում:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Քարոզչական պաստառ գողանալու համար՝ 15 տարի հարկադիր աշխատանք’
Հաջորդ հոդվածը‘ԵՏՄ-ից ներկրված մեքենաների համար ԱԱՀ չի գանձվի, բայց գանձված գումարներն էլ հետ չեն տա’