‘Երվանդ Բոզոյան. Իշխանությունները չեն գիտակցում Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացների ողջ վտանգը’

1080

Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի դեմ խորհրդարանական 4 ուժերի` Հայ ազգային կոնգրես, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների բողոքը կարող էր լուրջ հաղթաթուղթ ծառայել Հայաստանի իշխանությունների ձեռքին` ռուսական կողմի հետ բանակցություններում: Փետրվարի 10-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին:

Փորձագետը խայտառակություն է համարում գազային համաձայնագրերը: Նրա ասելով, ստորագրելով նման հարստահարիչ պայմանագիր, Հայաստանի իշխանություններն իրենց ծիծաղելի վիճակում են դրել: «Իշխանությունները չեն գիտակցում Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացների ողջ վտանգը, նրանց փոխարեն դա անում են խորհրդարանական 4 խմբակցությունները: Ճիշտ է, նրանց համախմբումն առայժմ ինքնաբուխ բնույթի է, դրա առիթ ծառայեցին գազային համաձայնագրերը, սակայն կան նշաններ, որ այդ միավորումը ժամանակի ընթացքում կվերածվի լուրջ քաղաքական կապիտալի: Ընդ որում հարկավոր է հաշվի առնել, որ շատ բան է կախված նաև հասարակությունից: Եթե այն կարողանա համախմբվել վերը նշված 4 ուժերի շուրջը և վճռական դիմադրություն ցույց տա իշխանությունների գործողություններին, ապա այդ դեպքում հնարավոր են դրական փոփոխություներ», — նշել է Բոզոյանը: Հակառակ դեպքում, կարծում է քաղաքագետը, Հայաստանը կբախվի ինքնիշխանության կորստի լուրջ սպառնալիքին: 

Նախորդ հոդվածը‘Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները կենսաթոշակային պահումների առիթով ակցիա են իրականացնում (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Տոկիոյում կանայք նոր նահանգապետի ընտրությունը նշում են սեքս-գործադուլով’