‘Երևանն ակնկալում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում կստորագրվի բանաձև’

956

Երևանում Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպման ժամանակ նա վերստին ընդգծել է այսուհետև էլ «Արևելյան գործընկերության» ծրագրին ակտիվ մասնակցելու մտադրությունը: Այդ մասին հայտարարել է Լիտվայի Սեյմի եվրոպական գործերի կոմիտեի ղեկավար, երկրի նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասը Լիտվայի խորհրդարանում: «Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի շուրջ Երևանում կայացած քննարկումների արդյունքում մենք հուսով ենք, որ «Արևելյան գործընկերության» ծրագրին 5 տարի մասնակցության ընթացքում Հայաստանի ձեռք բերածը չի կորչի: Երևանն ակնկալում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում կստորագրվի բանաձև, որը գնահատական կտա ասոցացված գործընկերության շուրջ բանակցություններին մասնակցության 3 տարիներին Հայաստանի ձեռքբերումներին»,- ընդգծել է Կիրկիլասը:

 

Նախորդ հոդվածը‘Զորին Սերժի հետ «աբսալյուտնը» չի քննարկել Պուտինին ուղղված նամակը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանն առանց քաղբանտարկյալների’