‘Երևանում անձրևի հավանականությունը փոքր է’

875

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում հունիսի 13-ին արևելյան շրջաններում, 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝ հունիսի 13-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.30C (1993թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.40C (1976թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.30C

Նախորդ հոդվածը‘Ապահովագրական ընկերությունների ակտիվները առաջին եռամսյակում կրճատվել են 6 տոկոսով ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ պատվիրակությունը այսօր կմեկնի ԼՂՀ’