‘Ապահովագրական ընկերությունների ակտիվները առաջին եռամսյակում կրճատվել են 6 տոկոսով ‘

932

Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2014 թվականի ապրիլի 1-ին կազմել են 44.3 մլրդ դրամ, առաջին եռամսյակում կրճատվելով 6%, իսկ տարեկան աճը` 2.7%:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների  Ռենկինգի, ակտիվների եռամսյակային անկումը պայմանավորված էր ընթացիկ ակտիվների 9,7% կրճատումով, այդ թվում, ընթացիկ ֆինանսական ներդրումների` 5,1% անկումով, դրամական միջոցների և դրանց համարժեքների`26,7% և կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունների` 31,1% անկումով: Ակտիվների եռամսյակային ամենամեծ անկումն արձանագրել է ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը, որի ընթացիկ ակտիվները կրճատվել են 28.1%, ընթացիկ ֆինանսական ներդրումները`27%,  դրամական միջոցները և դրանց համարժեքները`36.1%, կարճաժամկտ դեբիտորական պարտավորությունները` 30.6%:

Ըստ աղբյուրի, Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվների կառուցվածքում ընթացիկ ակտիվներն առաջին եռամսյակում կազմել են 84% կամ 37.1 մլրդ դրամ (տարեկան անկումը`0.2%): Ընթացիկ ֆինանսական ներդրումները կազմել են 64.7% կամ 28.7 մլրդ դրամ (տարեկան աճը`12.7%): Կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները`5,9 մլրդ դրամ կամ ակտիվների 13.3%-ը (տարեկան անկումը` 37.8%), իսկ դրամական և դրանց համարժեք միջոցները կազմել են ակտիվների 1.9%-ը կամ 856,9 մլն դրամ (տարվա անկումը` 28%):

Ըստ Ռենկինգի, ակտիվների ծավալով առաջին տեղում է ԻՆԳՈ Արմենիան`11.9 մլրդ դրամ, առաջին եռամսյակում նվազելով 8.7%, տարվա աճը` 9.8%: Այնուհետև հաջորդում է Ռոսգոսստրախ Արմենիանբ`11.5 մլրդ դրամ (եռամսյակի անկումը`1.7%, իսկ տարեկան աճը`26.3%) Առաջատարների եռյակում է նաև ՆԱԻՐԻ Ինշուրանսը` 6 մլրդ դրամ (եռամսյակի աճը` 1.9%, տարվա աճը`25.6%): Չորրորդ տեղում է ՌԵՍՈ-ն` 5,7 մլրդ դրամ (եռամսյակի անկումը` 25, 6%, տարեկան անկումը` 30,8%): Հինգերորդ է Արմենիա Ինշուրանս ապահովագրական ընկերությունը` 4 մլրդ դրամ, եռամսյակի աճը`7.7%, իսի տարվա աճը` 10.5%: Վեցերորդ տեղում է Սիլ Ինշուրանսը`3.3 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 8%, տարվա համար`10.2%: Յոթերորդ տեղում է Գարանտ Ինշուրանսը`2 մլրդ դրամ (եռամսյակի անկումը` 8.1%, տարվա անկումը` 45.8%): (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 03.31.14 դրությամբ կազմել է 413,31 դրամ / $):

Նախորդ հոդվածը‘Էներգետիկայի նախարարությունում հրդեհ չի հայտնաբերվել. Խորոված էին անում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում անձրևի հավանականությունը փոքր է’