‘Երևանում բացվել է Կոմիտասի թանգարանը (ֆոտոշարք)’

3400

Հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ժառանգությունն ու իրերը մշտական բնակության հասցե ունեն` նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինտիտուտ: 135 ցուցանմուշ ամփոփող թանգարանը պաշտոնապես իր դռները բացել է հունվարի 29-ին: «Արմենպերսի» հաղորդմամբ,  կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություն: Թանգարանի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, համերգային դահլիճը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը:

Նախագծի հեղինակ և ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս ունի, որ կառույցը կծառայի իր նպատակին: «Հուսով եմ, որ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության և մշակութային զգացողության մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են: Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ: Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Գլխավորապես մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է: Ես Կոմիտաս վարդապետի նկատմամբ ազնիվ եմ եղել», -նշեց Արթուր Մեսչյանը:

Նախագիծն իրականացվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամների միջոցներով:

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտի համար Դիլհամ Ասկերովի հանձնման հարցը քննարկման ենթակա չէ’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’