‘Երևանում մեկնարկում է «Իմ Հայաստան» II համահայկական փառատոնը’

1001

Հուլիսի 1-ին Երևանում կմեկնարկի  «Իմ Հայաստան» II համահայկական փառատոնը: Հուլիսի 1-10-ը փառատոնի շրջանակներում տեղի կունենան «Պարարվեստի օրեր», որոնք կնշանավորվեն պարային խմբերի ելույթներով մայրաքաղաքում, Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում: Օգոստոսի 1-5-ը նախատեսվում է Երևանում և երկրի մարզերում անցկացնել «Խմբերգային արվեստի օրեր», օգոստոսի 4-8-ը Արցախում` «Ասմունքի փառատոն», օգոստոսի 16-ին Երևանում`«Ասմունքի երեկո», սեպտեմբերի 20-25-ը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում`«Դուդուկի փառատոն», իսկ սեպտեմբերի 26-ին` «Հայ երգի օր»:

Փառատոնին կմասնակցեն պարախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի գլխավոր նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն է:

 

 

Նախորդ հոդվածը‘Պուտին. Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկրների առջև’
Հաջորդ հոդվածը‘Սուտ ճգնավոր են դարձել, վանքի հավերն են ուտում կամ՝ իշխանությունները «կօգնեն» անապահովներին ‘