‘Երևանում տեղի կունենա «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» միջազգային ցուցահանդեսը’

1126

Մարտի 14-ից 16-ը Երևանում տեղի կունենա «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ինչպես հայտնում է LOGOS EXPO Center-ի մամուլի ծառայությունից, «Առողջապահություն և դեղագործություն  EXPO  2014»  ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: «Առողջապահություն և դեղագործություն  EXPO 2014» ցուցահանդեսը` դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ: 

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Ուկրաինան ամենևին միայն ուկրաինացիները չեն’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Միքայել Մինասյանի «գովազդային կայսրությունը» ԶԼՄ-ների վրա ճնշելու գործիք է (տեսանյութ)’