‘Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մահացել են ‘

807

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1987 թ. ծնված Արամայիս Քանանյանը, և ուղևոր, 1960 թ. ծնված Սիլվա Գևորգյանը, տեղում մահացել են, իսկ 1957 թ. ծնված Ռուզաննա Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիան կբողոքարկի Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը’
Հաջորդ հոդվածը‘«Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով Երևանի որոշ համայնքներ ջրազրկվել են’