‘Շվեյցարիան կբողոքարկի Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը’

789

Շվեյցարիան Փերինչեքի գործով դատավճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատում վերաքննելու միջնորդություն կհղի:

Նման որոշում է կայացրել Շվեյցարիայի Դաշնային արդարադատության գերատեսչությունը: Վերաքննությունը պետք է պարզաբանում մտցնի այն հարցում, թե շվեյցարական իշխանություններն ինչպիսի մոտեցում պետք է որդեգրեն ռասիզմի դեմ պայքարող օրենսդրությունը կիրառելիս: Այս մասին տեղեկանում ենք Շվեյցարիայի արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան հնարավորություն է տալիս բողոքարկել ՄԻԵԴ դատավճիռը Մեծ Պալատում հատուկ դեպքերում, երբ քննվող հարցն իրենից առանձնակի լրջություն է ներկայացնում` Կոնվենցիայի մեկնաբանության կամ կիրառության առումով:  

Տվյալ դեպքում, Շվեյցարիայի հիմնականում ցանկանում է պարզել ներպետական իշխանությունների լիազորությունները ռազմի դեմ պայքարում քրեական պատասխանատվություն սահմանելու հարցում:

Շվեյցարիան քրեականացրել է ռասիստական գործունեությունը 1995-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենքի միջոցով, որպեսզի համապատասխանեցնի սեփական օրենսդրությունը ՄԱԿ-ի` ռասայական խտրականության բոլոր դրսեւորումների դեմ պայքարող Կոնվենցիային:

Թուրքիայի քաղաքացի, թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը 2007-ի մարտի 9-ին Վաադտ (Վո) կանտոնի դատարանում դրամական տուգանքի եւ քրեական պատասխանատվության է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություն անելու պատճառով: Հետագա ատյանները, մասնավորապես, Դաշնային դատարանը մերժել են բողոքարկումները` վճիռը թողելով անփոփոխ: ՄԻԵԴ-ը 2013-ի դեկտեմբերի 17-ին վճռել է, որ Շվեյցարիայի դատարանը, դատապարտելով Փերինչեքին, խախտել է կարծիքի արտահայտման ազատության` ՄԻԵԿ հիմնարար դրույթը: 

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց Ս.Սարգսյանի առանձնատան մոտ, քաղաքացին սպառնում է այնտեղ այրել մեքենայի անվադողերը. (տեսանյութեր) ԳԱԼԱ ‘
Հաջորդ հոդվածը‘Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մահացել են ‘