ԶԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունը քանիցս խախտվել է

296

Ռուսաստանի պահանջով Զապորոժյան ԱԷԿ-ում իրադրության կապակցությամբ հրատապ նիստը կկայանա սեպտեմբերի 6-ին։ Սա հաստատել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մարտ ամսից ի վեր ռուսաստանցի զինվորների գրաված  կայանը ստուգելուց հետո նշել է, որ «ԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունը խախտվել է մի քանի անգամ»։

«Մենք ավարտում ենք մեր երկար սպասված այցը Զապորոժյան ատոմակայան։ Ես քիչ առաջ ավարտեցի առանցքային հատվածների առաջին ստուգումը, որոնք ուզում էինք տեսնել առաջին հերթին։ Իհարկե, դեռ շատ բան կա անելու, իմ թիմը մնում է, և որ ավելի կարևոր է՝ կայանում կապահովվի ՄԱԳԱՏԷ-ի մշտական ներկայությունը»,- ասել է Գրոսին։

Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում ԶԱԷԿ-ը պարբերաբար գնդակոծման համար։

ԶԱԷԿ-ում ռիսկերի կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների օբյեկտիվ եզրակացությունների հույս է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նաև հավելել է, որ ռուսաստանյան կողմը ուկրաինացի ու արևմտյան լրագրողներին թույլ չի տվել մտնել կայանի տարածք։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Լացիոյի» խաղացողը տեղափոխվեց «Ինտեր»
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ 100 լավագույնների թվում