«Լացիոյի» խաղացողը տեղափոխվեց «Ինտեր»

274

Հռոմի «Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին տեղափոխվեց Իտալիայի փոխչեմպիոն «Ինտեր», հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

34-ամյա պաշտպանն Իտալիայի անցած առաջնությունում մասնակցել է 30 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Ֆրանչեսկո Աչերբիի պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

2021-ին Աչերբին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 3-ին՝ Իտալիայի առաջնության խաղում ընդունելով չեմպիոն «Միլանին»։

Նախորդ հոդվածըՕբամեյանգը՝ «Չելսիի» խաղացող
Հաջորդ հոդվածըԶԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունը քանիցս խախտվել է