ՖԻԴԵ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ 100 լավագույնների թվում

270

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման ամենամսյա աղյուսակը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 8-րդն է։

Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 32-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը 80-րդն է, Շանթ Սարգսյանը 87-րդն է։

Նախորդ հոդվածըԶԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունը քանիցս խախտվել է
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին պատասխանը  կոշտ կլինի