Ըստ Զախարովայի` Կիևն զբաղված է միջուկային շանտաժով

383

Ուկրաինայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի այցի ընթացքում Զապորոժյան ԱԷԿ-ում Կիևի ռեժիմի կողմից աղմկալի սադրանքի նախապատրաստումը միջուկային շանտաժ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով-Live» հեռուստաալիքի եթերում։

«Դա սոսկ սադրանք չէ, դա այն է, ինչ մենք անվանում ենք միջուկային շանտաժ։ Բա ուրիշ էլ ի՞նչ է. օրեր շարունակ սադրանք միջուկային օբյեկտի շուրջ, ատոմային էներգետիկայի նկատմամբ ուղղակի սպառնալիքներ։ Դա, իհարկե, անկասկած, միջուկային շանտաժի գործողություն է»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը մեկնել է Լվով՝ հանդիպելու Գութերիշի և Զելենսկու հետ
Հաջորդ հոդվածըԻնչպես Փաշինյանը ուղիղ եթերում փաստացի հրաժարվեց բանակցություններից