Էրդողանը մեկնել է Լվով՝ հանդիպելու Գութերիշի և Զելենսկու հետ

379

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա` Լվովում հանդիպելու իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հետ, հաղորդել է TRT հեռուստաալիքը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել են կողմերը, նախատեսվում է քննարկել հացահատիկային գործարքի իրականացումը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները։

TRT-ի տվյալներով՝ Էրդողանի ինքնաթիռը ժամանելու է Լեհաստան, այնտեղից Թուրքիայի նախագահը ցամաքային տրանսպորտով մեկնելու է Լվով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայ մրցավարները կսպասարկեն կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղեր
Հաջորդ հոդվածըԸստ Զախարովայի` Կիևն զբաղված է միջուկային շանտաժով