Զախարովա․ Զելենսկին «Եվրատեսիլի» մասնակիցներին արժանի մրցակից կլիներ

158

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Եվրատեսիլի» հեռարձակողների որոշմանը՝ մերժել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մրցույթի եզրափակչում տեսաուղերձով հանդես գալու խնդրանքը։

«Այ դա՝ իզուր,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։- Այս տարի նա «Եվրատեսիլի» մասնակիցների արժանի մրցակիցը կլիներ»։

The Times թերթը, հղում անելով  Եվրոպական հեռարձակողների միությանը, տեղեկացրել էր, որ բրիտանական BBC հեռարձակող ընկերությունը և այլ միջազգային հեռարձակողներ հրաժարվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հնարավորություն ընձեռել տեսաուղերձով  հանդես գալու «Եվրատեսիլի» եզրափակչում, որը կայանալու է մայիսի 13-ին, Լիվերպուլի M&S BANK Arena համերգասրահում։

Եզրափակիչ փուլին կմասնակցեն 26 երկրների ներկայացուցիչներ՝ 20 պետությունների երաժիշտները, որոնք անցել են եզրափակիչ փուլ, գումարած՝ Մեծ Բրիտանիան՝ որպես մրցույթի տանտեր, Ուկրաինան՝ որպես նախորդ մրցույթի հաղթող, և «Մեծ քառյակի»՝ Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի «Մասթերս»․ Խաչանովն ու Ռուբլյովը մեկնարկեցին հաղթանակով
Հաջորդ հոդվածըՋերմուկ․ Սամուել Սեւյանը նվաճեց հաղթողի կոչումը