Հռոմի «Մասթերս»․ Խաչանովն ու Ռուբլյովը մեկնարկեցին հաղթանակով

176

Մադրիդի «Մասթերսի» զուգախաղի հաղթողի կոչումը նվաճած Ռուսաստանի Կարեն Խաչանով — Անդրեյ Ռուբլյով զույգը հաղթանակով մեկնարկեց Հռոմի «Մասթերսում»։

Խաչանովն ու Ռուբլյովը մրցեցին կոլումբացիներ Խուան-Սեբաստաին Կաբալի եւ Ռոբերտ Ֆարայի հետ եւ առավելության հասան 4:6, 7:5, 10:7 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

1/8 եզրափակիչում Խաչանովի եւ Ռուբլյովի մրցակիցները կլինեն սալվադորցի Մարսելո Արեւալո – հոլանդացի Ժան-Ժյուլիեն Ռոյերի եւ բրիտանացի Ջեյմի Մարեյ – նորզելանդացի Մայքլ Վինուս զույգերի դիմակայության հաղթողի հետ։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՁերբակալել են Մարգարիտա Սիմոնյանի անունից փող հանգանակողներին
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Զելենսկին «Եվրատեսիլի» մասնակիցներին արժանի մրցակից կլիներ