Զախարովա․ Կիևյան ռեժիմը վերջնականապես դարձավ ահաբեկչական

242

Մեկ տարվա ընթացքում կիևյան ռեժիմը վերջնականապես վերածվեց ահաբեկչականի, «Соловьев Live»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միջազգային հանրության աչքի առաջ կիևյան ռեժիմը մեկ տարում վերջնականապես վերածվեց ահաբեկչական ռեժիմի։ Բայց դեռ կա ևս մի կարևոր դետալ՝ միջազգայինը։ Որովհետև նրանց զինված ուժերի կազմում հսկայական թվով օտարերկրացիներ կան»,- հայտարարել է Զախարովան։

«Երկրորդ՝ ինչպես նշում են բոլոր փորձագետները, կառավարումն ուղղակիորեն կատարում են անգլոսաքսերը՝ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Երրորդ՝ քաղաքական ողջ կառույցը մշակվել և ներդրվել է արտասահմանից։ Չորրորդ՝ այդ ռեժիմի գոյության նյութական, ֆինանսական, տնտեսական, տեխնիկական հիմնավորումը գալիս է արտասահմանից»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԿուլեբա․ Մինչև հակամարտության ավարտը մենք օտարերկրյա զորքերի չենք սպասում