‘Զախարչենկո. 10 օր հետո ԴԺՀ-ում համընդհանուր զորակոչ կհայտարարվի’

996

10 օր անց Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում համընդհանուր զորակոչ կհայտարարվի, երկուշաբթի հայտարարել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն լրագրողների հետ հանդիպմանը:

«Նախատեսվում է զորակոչել մինչև 100 հազար մարդու»,- ասել է նա:

Ավելի վաղ Կիևի իշխանություններն էին հայտարարել, որ հունվարի 20-ին Ուկրաինայում զորակոչի չորրորդ փուլն է լինելու, ևս երկուսը նախատեսվում են ապրիլին և հունիսին:

Պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտարարել էր, որ 2015 թ. կարող է զորակոչվել մինչև 104 հազար մարդ:

Ուկրաինայի ԶՈւ-ում զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվում է երկուսից հինգ տարվա ազատազրկում: Երկրի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչ Վլադիմիր Տալալայի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում բանակ կզորակոչվեն նաև 25-50 տարեկան կանայք: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Հունաստանի իշխանությունների համար Կիպրոսի կարգավորման հարցը գերակա է’
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքում սպանել են ոստիկանության սպայի և երկու զինվորականների’