Զանգվածային ցույցեր Մոնղոլիայում

334

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում երրորդ օրն է՝ շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պաշտոնյաներին մեղադրում են կաշառակերության և մոնղոլական բյուջեի եկամուտների ամենախոշոր աղբյուրի՝ ածուխի մատակարարման հարցում խարդախությունների համար։

Շաբաթ օրը բողոքի ակցիայի մասնակիցներն ուզեցել են մոտենալ Մոնղոլիայի նախագահի պաշտոնական նստավայրին, սակայն ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը։ Երկուշաբթի ակցիան վերսկսվել է և վերաճել  բախումների ուժային մարմինների հետ։

Չնայած սառնամանիքին (Ուլան Բատորում -21C աստիճան է)՝ հազարավոր ցուցարարներ են հավաքվել կենտրոնական հրապարակում։ Նրանք պահանջել են ցրել խորհրդարանը և պատասխանատվության կանչել բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կասկածվում են կոռուպցիայի մեջ։ Ցուցարարները փորձել են փակել հրապարակի մուտքերը և հրկիզել են սառցե քաղաքում տեղադրված ծղոտե տոնածառը։ Նրանք նաև փորձել են գրոհել կառավարական շենքը, բայց ներս մտնողներին ձերբակալել են ու քիչ անց ազատ արձակել։

Մոնղոլական իշխանությունները որոշել են ցրել ցուցարարներին, բայց վերջիններս ինքնակամ լքել են հրապարակը, նույնիսկ՝ մաքրել են այնտեղ կուտակված աղբը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» հրաժարվել է Մեսսիին վերադարձնելու մտքից
Հաջորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ-ն պատրաստ է օգնել Մոնղոլիային