‘Զաուր Դադաևին ձերբակալել են թմրանյութերի պատճառով’

1014

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևն սկզբում ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով, հայտարարել է Թմրանյութերի ապօրինի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:

Այնուհետև, քանի որ Դադաևով հետաքրքրվել է ԱԴԾ-ն, նրան հանձնել են այդ գերատեսչությանը: «Դրանով էլ մեր դերն ավարտվեց»,- ասել է Իվանովը:

Զաուր Դադաևը ձերբակալվել է մարտի 5-ին Ինգուշեթիայում: Նրա ձերբակալությունից անմիջապես հետո հետաքննությունը հայտարարեց, որ նա խոստովանական ցուցմունքներ է տվել: Ավելի ուշ Դադաևը հայտարարեց, որ խոստովանական ցուցմունքներ է տվել ճնշման տակ: Սպանությանն իր մասնակցությունը Դադաևը հերքում է: Նեմցովի սպանությանը մասնակցության մեղադրանք է ներկայացվել ևս չորս հոգու: Փոխ

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայում 50 դպրոցներ կասկածվում են ծայրահեղականության քարոզի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Դանիայի թագուհի. Ներգաղթյալները պետք է հարգեն մեր արժեքները’