‘Զարուհի Փոստանջյանը` Հովիկ Աբրահամյանին. Ձեզ դժվարին օրեր են սպասվում (տեսանյութ)’

1544

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որպեսզի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը պաշտոնականից տարբերվող այլ կարծիք չհնչեցնի:

«Տվյալ պահին պարոն Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել` «Ժառանգություն» խմբակցությունը հանել ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմից», — ասաց Փոստանջյանը:

Դահլիճում նրա խոսքերից հետո ծափահարություններ հնչեցին:

Զարուհի Փոստանջյանը նշեց նաև, որ Հովիկ Աբրահամյանի  այս  որոշման վերաբերյալ համապատասխան բողոքարկում կլինի:

«Պարոն Աբրահամյան, ձեզ շատ դժվարին օրեր են սպասվում, այդ թվում նաև` ձեր կուսակիցներին: Այս գործողությունները ձեզ չեն ներվելու», — եզրափակեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Կվաճառեն դատախազության եւ ԱԻՆ-ի գույքը ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Պահպանել համամասնությունը իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների համար’