ՌԴ «բարձր ճշգրտության հրթիռների» մինչև 60 %-ը չի գործում

533

Ուկրաինայի վրա արձակված ռուսաստանյան  «բարձր ճշգրտության» թևավոր հրթիռների մինչև 60 %-ը չի աշխատում, գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին։

Այս տվյալները կարող են բացատրել, թե ինչու Մոսկվային չի հաջողվել մի շարք խնդիրներ կատարել, օրինակ՝ չեզոքացնել հակաօդային պաշտպանության ուկրաինական համակարգը։

Վաշինգտոնի հաշվարկների համաձայն՝ ամեն օր անհաջող արձակումների թիվը տարբեր է, բայց երբեմն` հասնում է 50-60 %-ի։

Reuters-ը հղում է անում երեք անանուն աղբյուրի Վաշինգտոնում։ Գործակալության զրուցակիցները հաղորդել են, թե ինչ տվյալների վրա է հիմնվում այս տեղեկությունը, կամ ինչի հետ կարող են կապված լինել նման տեխնիկական խնդիրները՝ արձակման ժամանակ անհաջողություններից մինչև պայթյուն առաջացնող մեխանիզմի խափանում։

Այս շաբաթ ամերիկյան պաշտպանության նախարարության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ պատերազմի սկզբից Պենտագոնը հաշվել է Ուկրաինայի վրա ավելի քան 1000 տարբեր հրթիռների արձակում։

Դժվար է ասել, թե անհաջող արձակումների ընդունելի «նորման» որքան է, սակայն գործակալության հետ զրուցած ռազմական երկու փորձագետի խոսքով՝ 20% և ավելի «խոտանը» բավական բարձր է համարվում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմի հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է հայկական կողմի 5 պայմանագրային զինծառայող
Հաջորդ հոդվածըԶելենսկին պատժամիջոցներն ուշացած է համարում