‘Զենք-զինամթերք` մետրոպոլիտենի կայարանի աստիճանների տակ’

1123

Փետրվարի 4-ին` ժամը 10.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենի «Չարբախ»□ կայարանի աստիճանների տակ զենք-զինամթերք է թողել: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, նռնակ` պայթուցիչով, 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: 

 

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մունը հանդես է եկել սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանում դպրոցականներին ուղարկում են դատարկ շշեր հավաքելու’