‘Զիդանի և Պերեսի միջև տարաձայնություններ են ծագել’

1336

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև տարաձայնություններ են ծագել՝ կապված առաջիկա մրցաշրջանում թիմի կազմի հետ: Այդ մասին հայտնում է Sport-ը:

Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը, միչդեռ Զիդանը չի տեսնում դրա անհրաժեշտությունը, քանի որ շատ գոհ է Կեյլոր Նավասի խաղից:

«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, սակայն «Ռեալ»-ի ղեկավարը չի ցանկանում շփվել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Բացի այդ, Զիդանը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի ծառայություններով, բայց Պերեսը կարծում է, որ Էդենն անկայուն ֆուտբոլիստ է և ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի իրավունքները:

Պերեսն ու Զիդանը համակարծիք են միայն մեկ հարցում: Նրանք երկուսն էլ ցանկանում են գնել կենտրոնական պաշտպանի տրանսֆեր և նրանց դուր է գալիս Բիլբաոյի «Ատլետիկ»-ի ֆուտբոլիստ Էմերիկ Լապորտի խաղը, ում ծառայություններով են հետաքրքրված նաև «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ’
Հաջորդ հոդվածը‘Բենիտես. «Հուսով եմ` երկուշաբթի օրը «Նյուքասլը» կհաղթի ԱՊԼ-ի ապագա չեմպիոնին’