‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ’

1274

Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերն ու Անանդը ոչ-ոքի խաղացին՝ պարտիան ավարտելով 31-րդ քայլին: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Անանդը հաղթել էր Թոփալովին:

Տուրի շրջանակում ավարտվել է նաև Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) — Վեսելին Թոփալով (Բուլղարիա) պարտիան, շախմատիստները ոչ-ոքի են խաղացել: Տուրի մյուս պարտիաների ավարտից հետո կներկայացնենք դրանց արդյունքները և մրցաշարային աղյուսակի դասավորությունը: 

Հավակնորդների մրցաշար, երկրորդ տուր

  • Լևոն Արոնյան (Հայաստան) — Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
  • Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Անիշ Գիրի (Հոլանդիա)
  • Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
  • Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) — Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Նախորդ հոդվածը‘Էնրիկե. ««Բարսելոնայի» ամենալուրջ մրցակիցն «Ատլետիկոն» է»’
Հաջորդ հոդվածը‘Զիդանի և Պերեսի միջև տարաձայնություններ են ծագել’