‘Զիդան. Բենզեման տխուր է և հիասթափված’

1445

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման շատ է տխրել Ֆրանսսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ իրեն Եվրոպայի առաջնության հայտացուցակում չընդգրկելու որոշման պատճառով: 

-Խոսել եմ Կարիմի հետ: Չեմ ցանկանում շատ քննարկել այս պատմությունը: Բենզեման տխրել է և շատ հիասթափված է: Նա շատ էր ցանկանում մասնակցել առաջնությանը, գոլեր խփել: Նա հիանալի ֆուտբոլիստ է և կարող էր Ֆրանսիային օգնել տիտղոս նվաճելու հարցում: Ավելին չեմ ցանկանում ասել,-Զիդանի խոսքը մեջբերել է «ESPN»-ը:

Նախորդ հոդվածը‘Հարձակում Ռոբերտ Քոչարյանի տան վրա. Tert.am’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Իմ հեռացման մասին մամուլում են գրում, այնպես որ՝ դա ձեր խնդիրն է, ոչ թե իմ»’