‘Զինեդին Զիդան. «Ոսկե գնդակը» կշնորհեի Ռիբերիին’

879

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր հայրենակից, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին: «Ռիբերին և Ռոնալդուն արժանի են այդ մրցանակին: Սակայն ես այն կշնորհեի Ռիբերիին, քանի որ նա որոշիչ դեր է խաղացել «Բավարիայի»՝ նախորդ մրցաշրջանի հաջողություններում: Ռոնալդուն նույնպես արժանի է այդ մրցանակին: Պարզապես կա նաև մի ֆուտբոլիստ, ով 55 գնդակ է խփել նախորդ մրցաշրջանում (ակնարկել է Լեո Մեսսիին)», — նշել է Զիդանը:

Նախորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլասերները «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Բուլղարիայի հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ղարաբաղը փուռը տալուն ընդառաջ, կամ երկիր ծախելը պոզով-պոչով չի լինում’