‘Զինծառայողները զոհվել են հակառակորդի գնդակից․ ՊՆ խոսնակ’

1261

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ հղում անելով yerkir.am-ին,  հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է զոհվել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է լուրը՝ նշելով, որ զոհվածի անունը դեռ հայտնի չէ։ Ըստ Հովհանիսյանի՝ նախնական վարկածի համաձայն, զինծառայողը զոհվել է հակառակորդի գնդակից։

Եվս մեկ զինծառայող է մահացել այսօր Արարատի մարզում՝ Նախիջևանի հետ սահմանային գոտում։ Այս դեպքում էլ ՊՆ մամուլի խոսնակը զինծառայողի անունը չի հնչեցրել և հայտնել, որ նախնական վարկածը նույնն է՝ զինվորը մահացել է հակառակորդի կողմից արձակած կրակոցից։

Նախորդ հոդվածը‘Ճապոնիա-Հունաստան. Գոլազուրկ ոչ ոքի ‘
Հաջորդ հոդվածը‘ԻՀԿ արտգործնախարարների խորհուրդը Հայաստանի դեմ բանաձև է ընդունել’