ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կքննարկեն մայիսի 10-ին

321

Եվրահանձնաժողովը կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն առաջարկել մոտ օրերս, ԵՄ դեսպանները փաթեթը կքննարկեն հաջորդ չորեքշաբթի՝ մայիսի 10-ին, գրում է Politico թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։

Նշվում է, որ ավելի վաղ եվրոպական պետությունների դեսպանները մտադիր էին տնտեսական միջոցառումների տեսքով պատիժներ սահմանել երրորդ երկրների դեմ, որոնք խախտում են հակառուսաստանյան պատժամիջոցները, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նման միջոցներ կընդգրկվեն նոր փաթեթում, քանի որ այդ հարցը «չափազանց զգայուն է»։

ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ իրենք դիմանում են սանկցիոն ճնշումներին, որոնք Արևմուտքը ՌԴ-ի դեմ սկսել է կիրառել մի քանի տարի առաջ և շարունակում է սաստկացնել։ Մոսկվան նշել է, որ Արևմուտքը համարձակություն չունի խոստովանելու, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ձախողվել են։ Հենց նույն արևմտյան երկրներում բազմիցս կարծիք է հնչել, որ հակառուսաստանյան պատժամիջոցներն անարդյունավետ են։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՕրբան․ Հեքիաթ է այն իրավիճակը, թե ՌԴ-ն կպարտվի և կհամակերպվի դրան
Հաջորդ հոդվածըԲորել․ ԵՄ-ն խաղաղության միակ ծրագիրը համարում է Զելենսկու առաջարկածը