Էսեկիել Լավեսին հայտնվել է հոգեբուժարանում

104

Իտալական «Նապոլիի», ֆրանսիական ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էսեկիել Լավեսին հայտնվել է հոգեբուժարանում, հաղորդում է El Ciudadano-ն։

Նախկին ֆուտբոլիստը սեփական նախաձեռնությամբ բուժօգնություն է ստանում Բուենոս Այրեսի հոգեբուժարաններից մեկում։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լավեսին հիվանդանոցում է հայտնվել թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով։

Դեկտեմբերին 38-ամյա արգենտինացին հոսպիտալացվել էր անրակի կոտրվածքով ու կտրող-ծակող առարկայով ստացած վնասվածքով։ Կա վարկած, որ Լավեսին տանը կռվել էր եղբոր հետ։ Մեկ այլ վարկածով, արգենտինացին ունի հոգեկան շեղումներ, սկսել է ձայներ լսել և մկրատով վնասել էր ինքն իրեն։

Հիշեցնենք, որ Էսեկիել Լավեսին կարիերան ավարտել է 2019 թվականին։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Իսրայելի ԱՆ-ն հիվանդանոցներին հանձնարարել է պատրաստվել հազարավոր տուժածներ ընդունելու
Հաջորդ հոդվածըԼեհաստանում ձերբակալել են ՆԳՆ նախկին ղեկավարին և նրա տեղակալին